Դավիթ Շինարար փողոցում ջրագիծը վնասվել է

Դավիթ Շինարար փողոցում ջրագիծը վնասվել է

Արդեն մի քանի օր է, ինչ Նինոծմինդա քաղաքի Դավիթ Շինարար փողոցում ջրագիծը գտնվում է վնասված վիճակում, իսկ հոսող ջուրը լցվում է բնակիչների տների բակերը:

Բնակիչներն էլ փոխել են ջրի հունը, որպեսզի այն հոսի կենտրոնական ճանապարհով:

Բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ դիմել են Նինոծմինդայի Ջրամատակարարող ընկերությանը խնդրի լուծման համար, սակայն ոչ մի քայլ դեռևս չի ձեռնարկվել:
Ջրամատակարարող ընկերության ղեկավար Արզուն Գորոյանի խոսքով, վերանորոգման աշխատանքների համար անհրաեշտ են մի քանի օր:

Բնակիչները նշում են, որ այդ վթարի հնարավոր պատճառը հին խողովակներն են:
NOR ռադիոկայանը խնդրի լուծմանը կանդրադառնա իր հետագա թողարկումներում: