
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների մաքսային ծառայողները, ներքին գործերի նախարարության աշխատակիցների հետ միասին, կասեցրել են մեծ քանակությամբ մարիխուանա տեսակի թմրամիջոցի ապօրինի ներկրումը հանրապետություն:
«Հոկտեմբեր 4-ին Թբիլիսիի օդանավակայանի մաքսային անցակետում քաղաքացի Դ. Դ-ի ուղեբեռի մանրակրկիտ զննության ժամանակ նրա ուղեբեռում հայտնաբերվել է 23 կգ մարիխուանա տեսակի թմրանյութ: Գործի նյութերը փոխանցվել են ոստիկանության կենտրոնական քրեական դեպարտամենտ»,- ասված է աղբյուրի տարածած հայտարարության մեջ:
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 262 հոդվածով (թմրամիջոցների ապօրինի ձեռքբերում, պահում, տեղափոխում և հատկապես մեծ մասշտաբներով թմրամիջոցների ապօրինի ներկրում):shantnews.am