Եվս 7 երիտասարդներ մեկնեցին Թբիլիսի բուժզննում անցնելու

Եվս  7  երիտասարդներ մեկնեցին Թբիլիսի բուժզննում անցնելու

Հոկտեմբերի 15-ին 18-27 տարեկան 7 երիտասարդներ Նինոծմինդայի մունիցիպալիտետից մեկնեցին Թբիլիսի բուժզննում անցնելու համար:

Երիտասարդներին ուղեկցելու էին եկել ծնողները, հարազատներն ու մտերիմները: Ծնողներից Հայկանուշ Խաչատրյանի խոսքով, ինքը դեմ է ծառայության ազատ ռեժիմին, որը իրենից լրացուցիչ ծախսեր է ենթադրում, քանի որ 1-օրյա ծառայությունից հետո անհրաժեշտ է տուն վարձել, որպեսզի զինվորը այնտեղ անցկացնի իր եռօրյա հանգիստը: Ըստ նրա, որևէ արտառոց բան պատահելու դեպքում ով է պատասխանատավություն կրելու զինվորի կյանքի համար:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի զինվորական կոմիտեի ղեկավար Նաիրի Մանուկյանն էլ նշեց, որ սեպտեմբերից գործող նոր օրենքը չի պարտադրում զինվորներին օգտվել միմիայն ծառայության ազատ ռեժիմից, ըստ որի զինծառայողները կարող են մեկօրյա ծառայությանը հաջորդող մնացած 3 օրը անցկացնել զորամասում: