
Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվությամբ Գարդաբանիում ամուսնանալու նպատակով 19 տարեկան աղջկան առևանգելու համար երկու անձի են ձերբակալել: Դեպքը տեղի է ունեցել Թազաքենդի գյուղում:
Գերատեսչության տեղեկատվությամբ, հետաքննությունը պարզել է, որ 1990 թվականին ծնված մեղադրյալը 1991 թվականին ծնված հանցակցի հետ միասին ամուսնանալու նպատակով առևանգել են նույն գյուղի բնակչուհուն և տարել Մառնեուլիի ուղղությամբ: Քեշալո գյուղի մոտ աղջկան հաջողվել է փախչել, իսկ մեղադրյալները դիմել են փախուստի:
ՆԳՆ-ի տեղեկատվությամբ, երկու մեղադրյալներին ձերբակալել են Թբիլիսիում: Ընթանում է հետաքննություն, հանցանքը ենթադրում է 7-10 տարի ազատազրկում:Aliq.ge