
Նինոծմինդայի Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները Դավիթ Շինարար փողոցում իրականացնում են ջրագծի վթարի վերականգնման աշխատանքներ:
Աշխատանքներն իրականացնելու նպատակով նրանք ստիպված են եղել քանդել ասֆալտի տվյալ հատվածի շերտը: Ընկերության աշխատակիցները նշեցին, որ վթարի պատճառը բնակիչների կողմից խողովակների միացման ժամանակ իրականացված անորակ աշխատանքներն են:
Հիշեցնենք, որ NOR ռադիոն իր նյութերում անդրադարձ էր կատարել, որ Դավիթ Շինարար փողոցում արդեն մի քանի օր է վթարված վիճակում էր գտնվում ջրագիծը, իսկ ջուրը լցվում էր բնակիչների տների բակերը: