Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները վերականգնել են ջրագիծը Դավիթ Շինարար փողոցում

Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները  վերականգնել են ջրագիծը Դավիթ Շինարար փողոցում

Նինոծմինդայի Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները Դավիթ Շինարար փողոցում իրականացնում են ջրագծի վթարի վերականգնման աշխատանքներ:

Աշխատանքներն իրականացնելու նպատակով նրանք ստիպված են եղել քանդել ասֆալտի տվյալ հատվածի շերտը: Ընկերության աշխատակիցները նշեցին, որ վթարի պատճառը բնակիչների կողմից խողովակների միացման ժամանակ իրականացված անորակ աշխատանքներն են:

Հիշեցնենք, որ NOR ռադիոն իր նյութերում անդրադարձ էր կատարել, որ Դավիթ Շինարար փողոցում արդեն մի քանի օր է վթարված վիճակում էր գտնվում ջրագիծը, իսկ ջուրը լցվում էր բնակիչների տների բակերը: