Ավարտին է մոտենում Գորելովկա գյուղի նախկին ինտերնատի շենքի վերանորոգման աշխատանքները: Վերանորոգված շենքը այսուհետ ծառայելու է որպես վրացական թեքումով դպրոց:
Շենքի ներսում վերանորոգման աշխատանքներն ավարտվել են: Դպրոցի բակը ասֆալտապատվել է: Շինաշխատողների խոսքով, մնացել է ցանկապատի և կաթսայատան ներկման աշխատանքները: Դպրոցում պարապմունքները ընթանում են բնականոն հունով:
Հիշեցնենք, որ վրացական նոր դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Վրաստանի Կրթության, գիտության և մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
Դպրոցի մասնաշենքի վերանորոգման համար հայտարարված մրցույթը շահել էր K-kompania ընկերությունը 424 780 լարիի դիմաց, նախատեսված 459 901 լարիի փոխարեն:
Դպրոցն ունի կենտրոնական ջեռուցման համակարգ, նոր չափանիշներին համապատասխան սարքավորումներ, բարեկարգված տարածք, կաթսայատուն, սանհանգույց, ցանկապատ: Դպրոցը նախատեսված է 65 աշակերտի համար: