Ամեն տարի հոկտեմբերի 16-ին նշվում է Շեֆերի օրը կամ, այլ կերպ ասած, Բոսերի ազգային օրը (National Boss’s Day)՝ բոլոր մակարդակների կոլեկտիվների ղեկավարների մասնագիտական տոնը:
1958-ին Պատրիցիա Հարոսկին, որը State Farm Insurance Company ընկերությունում որպես քարտուղարուհի էր աշխատում, առաջարկել է նոր տոն ստեղծել, որը նվիրված կլինի սիրելի ղեկավարին: 1962-ին այդ տոնը պաշտոնապես հաստատվել է ԱՄՆ Իլինոյս նահանգի նահանգապետ Օտտո Քարների կողմից: Տոնի գաղափարն այն էր, որ աշխատակիցները շնորհավորում էին իրենց ղեկավարին եւ շնորհակալություն հայտնում, որ վերջինս տարվա ընթացքում բարի եւ ազնիվ է եղել:
Հետագայում տոնի ավանդույթը տարածվել է ողջ աշխարհում: news.am