Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում <Օգնություն գյուղերին >ծրագրի աշխատանքները կսկսվեն երկու ամիս ուշացումով,կսկսվեն երկու օրից:
Արդեն երրորդ տարին է առաջնահերթ խնդիր է համարվում խմելու ջրի անցկացումը:15 գյուղերի աշխատանքների գծագրերը արդեն պատրաստ են,իսկ պայմանագրերը արդեն կազմված են,իսկ մյուս գյուղերինը ընթացքի մեջ է:Ախալքալաքի մունիցիպալիտետի տնտեսագետ,բաժնի տնօրեն Վահան Բաթոյանի խոսքերով`նրանք պետք է ամեն ինչ անեն,որպեսզի ավարտին հասցնեն բոլոր նախատեսված աշխատանքները:[ca_audio url=”https://dl.dropboxusercontent.com/u/106027788/OTHER/golos_batoyan20.06.2013.MP3″ width=”500″ height=”27″ css_class=”codeart-google-mp3-player” autoplay=”false”]
Երկրորդ առաջնահերթությունը Ախալքալաքի մունիցիպալիտետում սգո արարողության տների վերանորոգումն է ,իսկ երրորդը`գյուղական ճանապարհների վերանորոգումը:Բայց այս աշխատանքները կարելի է արդյունավետ չհամարել,քանի որ ճանապարհների վերանորոգումը երկարատև չէ: