Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանին:
Բանակցություններն ընթացել են դեմ առ դեմ և ընդլայնված ձևաչափում: Կողմերն ընդգծել են երկկողմ բարիդրացիական հարաբերությունները և առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ առկա դինամիկան:
Հայաստանի Հանրապետության նախագահը Գիորգի Գախարիային շնորհավորել է Վրաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն:
Երևանում պաշտոնական այցով գտնվող Վրաստանի վարչապետին կառավարական պատվիրակության հետ միասին հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Վրաստանի կառավարության ղեկավարն այցի շրջանակներում ծաղկեպսակ է դրել 1915 թվականին զոհված հայերի հուշարձանին:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Հայաստանում էր հյուրընկալվում կառավարական պատվիրակության հետ միասին, որի կազմում էր՝ արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան և վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին:1tv.ge