
Վրաստանի խորհրդարանը այսօր կայանալիք լիագումար նիստում կքննարկի՝ 2019 թվականի պետական բյուջեի մասին Վրաստանի օրենքում մտցվելիք փոփոխությունները:
Փոփոխությունների նախագծով, Վրաստանի նախագահի աշխատակազմի բյուջեն 2.2 միլիոն լարիից դառնալու է 8,2 միլիոն լարի: Աճում են նաև առանձին նախարարությունների ծախսերը:
Հայտնի է, որ ընդդիմությունը չի աջակցելու բյուջեի ճշգրտմանը: Խորհրդարանական փոքրամասնության անդամների հայտարարությամբ, առաջարկվող փոփոխություններն էլ ավելի կբարձրացնեն լարի արժեզրկման ռիսկը:
Տարբերվող է իշխող թիմի դիրքորոշումը: Մեծամասնության անդամները նշում են, որ փոփոխությունները չեն վնասի երկրին:1tv.ge