Ավարտին է մոտենում Նինոծմինդա-Բավրա ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Մնացել է ավարտին հասցնել Ժդանովական գյուղի միջով անցնող հատվածի ասֆալտապատումը և այլ փոքր աշխատանքներ: Ասֆալտապատումը մեկնարկել էր ճանապարհի 12 կիլոմետրանոց հատվածից, Օրլովկա գյուղի մոտակայքից:
Նախագծով ասֆալտապատվել է 14 կիլոմետր և 600 մետր ճանապարհ: Բնակելի վայրերով անցնող հատվածներում կառուցվել են մայթեզրեր և անձրևատար ջրանցքներ:
Ըստ նախագծի ասֆալտապատումն իրականացնող ՛՛Ջավախավտոգզա՛՛ ընկերությունը 2 տարի շարունակ հետևելու է ճանապարհին և վնասվելու դեպքում վերանորոգելու է այն :
Հիշեցնենք, որ մայրուղու ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել էին 2018թ. օգոտոսից: