Ամռան ամիսներին քաղցրահամ լճերի ծաղկման դեպքերն ամբողջ աշխարհում 68 տոկոսով ավելացել են: Այս մասին հայտնել է Քարնեգի համալսարանի գիտնականներից Աննա Միխալակը:
Որպես կանոն՝ ջուրը սկսում է ծաղկել ֆոտոսինթեզող բակտերիաների, նաև կապտականաչավուն ջրիմուռների պատճառով: Երբ դրանք սկսում են ակտիվ բազմանալ, ջրում առաջանում են վառ գույնի հետքեր: Դրանք վտանգ են ներկայացնում մարդկանց և կենդանիների առողջության համար, քանի որ պարունակում են թունավոր նյութեր:
Բնապահպաններն ու օվկիանոսագետները ենթադրում են, որ գլոբալ տաքացումը և ջրի միջին ջերմաստիճանի աճը կարող են արագացնել ջրիմուռների ծաղկումը և դրանք ավելի վտանգավոր դարձնել գետերի, լճերի, ծովերի բնակիչների ու մարդկանց համար: Այդ երևույթն առաջինը նկատվել է ԱՄՆ-ի ափերում: Դա հանգեցրել է ձկների, թռչունների և կենդանիների մասսայական ոչնչացման: Ջրում արտադրվել է Pseudo-nitzschia տեսակի ջրիմուռ:
Միխալակը և նրա գործընկերները պարզել են, որ ջրիմուռների ծաղկումը ինտենսիվանում է ամբողջ աշխարհում: Այս մասին փաստում են նաև NASA-ի և USGS-ի լուսանկարները: shantnews.am