«Ռոսավիացիան» թույլ է տվել ռուսական S7 Airlines ավիաընկերությանը թռչել Մոսկվայից Քութայիս: Համապատասխան հրահանգը Օդային տրանսպորտի դաշնային գործակալության կայքում հայտնվել է հոկտեմբերի 15-ին:
Ըստ այդմ, ավիաընկերությանը թույլատրվել է թռիչքներ իրականացնել Մոսկվա-Քութայիս` շաբաթական 7 անգամ: Ըստ առկա տեղեկությունների` S7-ի ներկայացուցիչները դեռ տեղեկություններ չունեն պլանավորված թռիչքների վերաբերյալ:
S7 Airlines-ը («Սիբիր» ավիաընկերություն) ռուսական ավիաընկերություն է, որը երկրորդ տեղն է զբաղեցնում երկրում ուղևորափոխադրումների թվով:
Հիշեցնենք, որ Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունները սրվել էին վրացական խորհրդարանի խոսնակի բազկաթոռին ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հայտնվելուց հետո: Դրան հետևել էին բողոքի հակառուսական ակցիաները:
Կրեմլն այդ գործողություններն անվանել էր «ռուսաֆոբ սադրանք» և հայտարարել երկու երկրների միջև ուղիղ թռիչքների արգելքի մասին:shantnew.am