Դեղամիջոցների գներն իջեցնելու ծրագիր է ներկայացրել

Դեղամիջոցների գներն իջեցնելու ծրագիր է ներկայացրել

«Միացյալ ընդդիմություն» դաշինքի առաջնորդներից Գիորգի Վաշաձեն դեղամիջոցների գները 40%-ով իջեցնելու ծրագիր է ներկայացրել: Նրա խոսքով, «ինտերնետ դեղատուն» են ստեղծելու, որը նաև գները վերահսկելու հնարավորություն կունենա:

«Վրաստանում այսօր դեղամիջոցները շատ թանկ են և, հետևաբար, մարդիկ չեն կարողանում իրենց թույլ տալ օգտվել դրանցից: Վրաց և արտասահմանյան փորձագետների հետ համատեղ մշակել ենք գներն իջեցնելու կոնկրետ գործիքակազմ: Մենք «Ինտերնետ դեղատուն» հասկացությունն ենք առաջ քաշում, որը լիցենզավորված կլինի և կունենա գները վերահսկելու հնարավորություն: Այսօր գործող դեղատները դրա հնարավորությունը չեն ունենա, իսկ այն մարդիկ, ովքեր կցանկանան «Ինտերնետ դեղատուն» բացել, պետք է հասկանան, որ դեղերն արտադրողի գնից միայն 20% ավելացնելով կարող են վաճառել»,- հայտարարել է Վաշաձեն:aliq.ge