Ջավախքցի տղան դարձել է շախմատի աշխարհի չեմպիոն

Ջավախքցի տղան դարձել է շախմատի աշխարհի չեմպիոն

Ալաթուման գյուղից 15-ամյա Ռուդիկ Մակարյանը շախմատի պատանիների աշխարհի առաջնությունում գրավել է առաջին տեղը:

Շախմատի աշխարհի առաջնությունը 14, 15, 16 տարեկան երեխաների շրջանում անցկացվեց հոկտեմբերի 2-ից 12-ը՝ Հնդկաստանի Մումբայ քաղաքում: Աշխարհի առաջնությանը մասնակցում էին 60 երկրների շուրջ 600 շախմատիստներ: Ռուդիկ Մակարյանը հանդես է եկել Ռուսաստանի հավաքականի կազմում և լավագույն արդյունքն է ցուցաբերել 16 տարեկան պատանիների միջև:

Ռուդիկ Մակարյանը ծնվել է 2004 թվականի հուլիսի 30-ին, Ալաթուման գյուղում: Առաջին անգամ նրան սովորեցրել է շախմատ պապը՝ 3 տարեկան հասակում: 2012-ին ընտանիքը բնակություն էր հաստատել Մոսկվայում: Մոսկվայում նա սկսել էր հաճախել շախմատի խմբակ: Մեկ տարի անց նա արդեն ուներ 1-ին հորիզոնականը և հաղթում էր տարբեր մրցաշարերում: Այդ թվում՝ 2017, 2018 և 2019 թվականներին նա եղել է Մոսկվայի չեմպիոն, 2018-ին բլիցի Ռուսաստանի չեմպիոն, 2019-ին` Ռուսաստանի չեմպիոն դասական շախմատում՝ մինչև 17 տարեկանների միջև:

Հոկտեմբեր 28-ից նոյեմբերի 6-ը Ռուդիկը պատանիների շրջանում կներկայացնի Ռուսաստանը Թուրքիայում անցկացվող Համաշխարհային օլիմպիական խաղերում: Ռուդիկն ունի նաև միջազգային վարպետի կոչում:jnews.ge

shaxmat