Մեդիագրագիտության թեմայով թրենինգ PITA երիտասարդական կենտրոնում

Մեդիագրագիտության թեմայով թրենինգ PITA երիտասարդական կենտրոնում

Նինոծմինդա քաղաքի PITA երիտասարդական կենտրոնում անցկացվեց թրենինգ Նինոծմինդայի դպրոցների ուսուցիչների հետ մեդիագրագիտության թեմայով:

Թրենինգը անցկացնում էին Մեդիայի Զարգացման Հիմնադրամի (MDF) մասնագետները:

Մեդիագրագիտությունը որպես գիտելիքների մի ամբողջություն, հնարավորություն է տալիս մարդկանց վերլուծության ենթարկել այն, ինչ կարդում և դիտում են, ինչպես նաև տարբերել մանիպուլյացիան և կեղծ տեղեկատվությունը իրականից:

Հիմնադրամի ղեկավար Թամարա Կինծուրաշվիլիի խոսքով, մեդիագրագիտությունը կարևոր գործոն է ուսուցիչների համար: Ըստ նրա, այս թրենինգների տվյալների օգնությամբ ուուցիչները կարող են ձեռք բերել և տարածել հավաստի տեղեկատվություն: Թրենինգի ժամանակ նաև խոսվեց մեդիաբուլինգի մասին: Հիմնադրամի ներկայացուցիչները նշեցին, որ հաջորդ տարի ծրագրում են անցկացնել մրցույթ մեդիագրագիտության տեսանկյունից ամենալավ ուսուցչին գտնելու համար:

Մանրամասները լսեք Մեդիայի Զարգացման Հիմնադրամի ղեկավար Թամարա Կինծուրաշվիլիի հետ զրույցում.