Եփրեմովկա գյուղի բնակիչները ցանկանում են բնական գազ ունենալ /տեսանյութ/

Եփրեմովկա գյուղի բնակիչները ցանկանում են բնական գազ ունենալ /տեսանյութ/

Եփրեմովկա գյուղը գտնվում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի հարավում, Մադաթափա լճի մոտ:

Գյուղում ապրում են տարբեր ազգերի 32 ընտանիք, որոնց թվում են հայեր, ռուս դուխաբորներ և վրացիներ:
Բնակիչների հիմնական եկամտի աղբյուրը անասնապահությունն է: Բնակիչները գյուղի կարևորագույն հիմնախնդիրներից են համարում բնական գազի, մանկապարտեզի և մշտական խմելու ջրի բացակայությունը: Բացի այդ գյուղում չկա որևէ զբաղմունք երիտասարդության համար, բացի անասնապահությունից և գյուղատնտեսությունից: Այդ պատճառով երիտասարդների մի մասը գնացել է գյուղից:

Ձմռանը որպես վառելանյութ օգտագործում են աթար, կամ անհրաժեշտության դեպքում փայտ: Ինչպես նշում է բնակիչներից Խորեն Բաբոյանը, երբ ձմռանը վառարան են վառում, երկու անգամյա գազի լիցքավորումը բավարար է մեկ ամսվա համար, իսկ ամռանը այդ երկուսն էլ չի բավարարում: Գազի մեկանգամյա լիցքավորման համար բնակիչները վճարում են 40 լարի, իսկ բնական գազ ունենալու դեպքում իրենց հաշվարկով այն կազմելու է 12 լարի:

Գյուղն ունի դպրոց և արարողությունների տուն: Գյուղում խանութ չլինելու պատճառով բնակիչները գնում են հարևան Գորելովկա գյուղ կամ Նինոծմինդա քաղաք:

Մանրամասները դիտեք տեսանյութում.