Թուրքիա-Սիրիա սահմանին սիրիացի փախստականները օգնություն են խնդրում: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը հակամարտության գոտուց:
Սիրիացի փախստականները խոսում են Սիրիայում տիրող վիճակի մասին և բժշկական օգնություն խնդրում:
«Օգնություն ենք խնդրում: Եկել եմ Սիրիայից: Տանից դուրս եկա և բակում ոտքս դրեցի ականի վրա և այն պայթեց: Բարեբախտաբար, իմ երեխաները փրկվեցին: Բոլորը մոռացել են խաղաղ բնակչության մասին: Ես և իմ ընտանիքը կարողացանք տեղափոխվել այստեղ, սակայն դա բոլորին չի հաջողվում: Սիրիայում զոհվում են մարդիկ: Օգնեք մեզ»,- հայտարարել է փախստականը:
Նրա կնոջ հայտարարությամբ, 8 երեխա ունեն, որոնք մնացել են առանց սննդի:
Հակամարտության գոտում անվտանգության նորմերը խստացված են: Մոբիլիզացված է միջազգային մամուլը: Տեղում է գտնվում նաև Վրաստանի Առաջին ալիքի նկարահանող խումբը: