՛՛Օգնություն գյուղին՛՛ ծրագրով Եփրեմովկա և Փոքր Խորենիա գյուղերի արարողությունների տների համար ձեռք կբերվեն աթոռներ և սեղաններ:
Ծրագրի շրջանակներում բոլոր աշխատանքները գյուղերում իրականացվել են պայմանագրերի կնքմամբ անհատ ձեռներեցների կամ շինարարական ընկերությունների հետ: Սակայն գույքի ձեռք բերման համար կազմակերպվել էր մրցույթ: Եփրեմովկա գյուղում 7,441 լարի դիմաց 14 սեղան և 140 աթոռ ձեռք բերելու համար մրցույթը շահել է “ჯეოკიდსი” ընկերությունը: Փոքր Խորենիա գյուղում ձեռք է բերվելու 129 աթոռ, որի համար կծախսվի 3,296 լարի գումար, իսկ մրցույթը շահել է անհատ ձեռնարկատեր Մերաբ Միքելաձեն:
Ինչպես տեղեկացանք քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունից, “ჯეოკიდსი” ընկերությունը ուշացնում է գույքի ձեռքբերման աշխատանքները նախանշված ժամկետներից, որի համար յուրաքանչյուր ուշացրած օրվա համար այդ ընկերությունը կտուգանվի, իսկ Մերաբ Միքելաձեն Փոքր Խորենիա գյուղի արարողությունների տան աթոռները ձեռք է բերելու մինչև նոյեմբերի 8-ը ժամանակահատվածում: