Նինոծմինդա քաղաքի Հայոս -Քարթլոս զբոսայգու տարածքում ամենուրեք աղբի մնացորդներ են: Զբոսայգում չկա աղբաման, իսկ բնակիչները աղբը նետում են ուր պատահի:
Նախկինում աղբամաններ եղել են, որոնք այժմ ջարդված վիճակում են, իսկ ընդհանուր առմամբ զբոսայգին անբարեկարգ վիճակում է:
Խնդրի առնչությամբ մենք դիմեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի Կոմունալ ծառայությանը:
Ծառայության ղեկավար Մելս Մնացականյանը նշեց, որ զբոսայգում կտեղադրվեն նոր աղբամաններ: Մնացականյանը հավելեց նաև, որ զոդողի հետ արդեն կա պայմանավորվածություն և վերջինս առաջիկա մի քանի օրվա ընթացքում կտեղադրի նոր աղբարկղերը զբոսայգում:
Կոմունալ ծառայության ղեկավարը նաև հավելեց, որ իրենց աշխատողները ամեն օր մաքրում են քաղաքը, բայց քանի որ քաղաքում և գյուղերում աղբամանները քիչ են, այդ պատճառով նման իրավիճակ է ստեղծվում: Մելս Մնացականյանը կարևոր համարեց քաղաքում և գյուղերում մեծ և փոքր աղբամանների առկայությունը մաքրության պահպանման տեսանկյունից:
Մեր նկարահանման պահին ընթանում էին մաքրության աշխատանքներ Կոմունալ ծառայության աշխատողների կողմից, որը ներկայացնում ենք ստորև: