Ախալքալաքի Ժողովրդական պաշտպանի գրասենյակում անցկացվեց հանդիպում անկախ փորձագետի և ԶԼՄ ներկայացուցիչների միջև:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հարցեր ընկալելի լեզվով տեղեկատվության հասանելիության, Վրաստանի Առաջին հեռուստաընկերության հայալեզու բաժնի արդյունավետության և Ջավախքում մեդիա միջավայրի մասին:
Ներկաները նշեցին , որ հայալեզու տեղեկատվությունը մատուցվում է թերի կերպով և սխալներով:
Հանդիպմանը իրենց կարծիքներով հանդես եկան նաև լրագրողները:
Անցկացված մոնիթորինգի արդյունքները կուղարկվեն Քաղաքացիական իրավահավասարության և հաշտեցման պետական նախարարի աշխատակազմ:
Մանրամասների մասին տեղեկացրեց մեդիա փորձագետ Գեորգի Գոգուաձեն: