
Ներքին գործերի նախարարությունը Թբիլիսիում, Գուրամիշվիլու պողոտայում պայթյունի առնչությամբ սկսել է հետաքննություն:
«Ներքին գործերի նախարարությունը Գուրամիշվիլու պողոտայում տեղի ունեցած պայթյունի փաստով հետաքննություն է սկսվել ՔՕ-ի 240-րդ պրիմ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է շինարարության կամ շահագործման ժամանակ անվտանգության նորմերի խախտում, որը դարձել է առողջական ծանր վնասվածքի պատճառ»,- հայտարարում են ՆԳՆ-ում:
Գուրամիշվիլու պողոտայում, բնակելի շենքում պայթյունի հետևանքով կան տուժածներ:
Նախնական տեղեկությամբ, պայթյունի պատճառ է դարձել գազի կուտակումը:1tv.ge