Ռուսաստանում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, տուժել է 19 մարդ: Բացի այդ, մինչ այժմ 13 մարդու ճակատագիր դեռևս անհայտ է մնում:
Միջադեպը տեղի է ունեցել ժամը 02։00-ին՝ Կրասնոյարսկի շրջանում: Արդյունքում ավանում երկու աշխատանքային հանրակացարան է ջրասույզ եղել:
Կրասնոյարսկի երկրամասի Կուրագինսկի շրջանում պատնեշի փլուզումը տեղի է ունեցել, նախնական տվյալներով, ամբարտակի մաշվածության հետևանքով:
Քննիչները քրեական գործ են հարուցել աշխատանքներ իրականացնելիս անվտանգության կանոնների խախտման վերաբերյալ հոդվածով։ Ըստ քննչական կոմիտեի նախնական տվյալների՝ ջրածածկ հանրակացարաններում կարող է գտնվել մինչև 80 մարդ։1tv.ge