Վրաստանի Ճիաթուրայի շրջանի (Իմերեթի մարզ) «Դարկվեթի» հանքավայրում մահացել է 29-ամյա հանքափոր: Տեղեկությունը տարածել է տեղական արհմիությունը: Ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ի երեկոյան:
Ըստ նախնական տեղեկությունների` հորատման գործողությունների ընթացքում տեղամասում աշխատող հանքափորի վրա փլուզվել է հողի մեծ զանգված:
Արհմիությունը ենթադրում է, որ ողբերգության պատճառը անվտանգության կանոնների խախտումն է, մինչդեռ վրացական «Մանգան» ընկերությունը, որը աշխատեցնում է հանքը, հորդորել է սպասել հետաքննության արդյունքներին՝ վստահեցնելով, որ անվտանգության բոլոր նորմերը պահպանվել են:
Վրաստանի ՆԳՆ-ն գործ է հարուցել «Հանքարդյունաբերության, շինարարության կամ այլ աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների խախտում» հոդվածով:shantnews.am