Լեդի Գագան երկրպագուի հետ ընկել է բեմից

Լեդի Գագան երկրպագուի հետ ընկել է բեմից

Շոուի ժամանակ ամերիկացի երգչուհի Լեդի Գագան իր երկրպագուի հետ, որի հետ  պարելիս է եղել,  ընկել է բեմից: Տեսանյութը հրապարակվել է Թվիթերում: Enigma խորագրով համերգը կայացել է Լաս Վեգասում: Միջադեպից հետո հանդիսատեսը օգնել է երգչուհուն: Այնուհետև նա շարունակել է ելույթը:

Ավելի ուշ Լեդի Գագան Ինսթագրամի էջում  գրել է, որ իրեն լավ է զգում, նա հետազոտվել է ու հրապարակել իր  ձեռքի ռենտգենյան լուսանկար: