Հայկական լավաշը աշխարհի 50 լավագույն հացերի թվում երկրորդն է: CNN-ը հոդված է հրապարակել, որում ներկայացվում են աշխարհում լավագույնը ճանաչված 50 հացատեսակները: Հոդվածի հեղինակը նշում է, որ հացը վկայում է տվյալ ժողովրդի մշակույթի մասին: Հացը շատ բան է պատմում մարդու ծագման և ազգի պատմության մասին:
«Գերմանական Վեսթֆալիայում 24 ժամվա ընթացքում հացթուխները մի քանի հաց են թխում, իսկ հայկական լավաշը թոնիրում հասունանում է ընդամենը 30 վայրկյանի ընթացքոմ, չնայած դրան, լավաշ պատրաստելու համար մեծ վարպետություն է պետք: Լավաշ թխելու համար պետք է ընկերների օգնությունը, դա ևս շատ բան է նշանակում: Եթե ձեր հայ սկեսուրը ձեզ մոտենա լավաշով, չզարմանաք: Նորապսակներին առաջինը լավաշ են տալիս, դա խորհրդանշում է առատություն և բարեկեցություն»,- գրել է հոդվածի հեղինակը: