Ուժեղ կայծակի հետևանքները

Ուժեղ կայծակի հետևանքները

Երեկ՝ 19.10.2019թ. NOR ռադիոն հրապարակեց, որ կայծակի հարվածից տուժել է երկու մարդ, որոնցից մեկը տեղում մահացել է։

Քաչալ գորիի հարակից սարերում և մոտակայքի գյուղերում եղանակը կտրուկ փոխվել էր՝ անձրև և կայծակ։ Կայծակի ուժեղ ճայթյունը ցնցում էր տարածքը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նույն օրը երեկոյան կայծակը հարվածել է սարերում ժամանակավոր ապրող եկվորներին։ Նրանք հովիվներ էին, ովքեր ամեն տարի գալիս են յայլա՝  իրենց հետ բերելով հազարավոր ոչխարների։ Մեր աղբյուրների համաձայն՝ կայծակի հարվածից տեղում մահացել է մոտավորապես 60 ամյա մի տղամարդ։ Նրա հետ է եղել  մեկ այլ հովիվ, որը նույնպես վնասվել է կայծակի հարվածից, սակայն վիճակը կայուն է։

Աղբյուրի համաձայն կայծակի հարվածից սատկել է մոտավորապես 50 ոչխար։ Բացի դա կայծակը վնասներ է հասցրել Ժդանովականում, մասնավորապես վնասվել և շարքից դուրս են եկել մի քանի բնակիչների կենցաղային տեխնիկաները։

Տեղեկատվությունը դեռևս ճշտվում է։



Opinion, pooling and voting