
Գանձա գյուղում, բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի մոտ իր պարտականությունների կատարման ժամանակ, էլեկտրականությունից հոսանքահարվել է և մահացել «Energo Pro Georgia» էներգոբաշխիչ ընկերության աշխատակիցը:
Տեղում աշխատում են իրավապահներն ու «Energo Pro Georgia» ընկերության աշխատակիցները:
Մահացածը Նինոծմինդայի էլեկտրաենթակայանի պատասխանատուն էր: Ընկերությունից ասացին, որ նա իրենց փորձառու աշխատողն էր:
«Նա մեր փորձառու աշխատողն էր, աշխատանքային մեծ փորձով, բայց անվտանգության կանոնների խախտումը տեղի է ունեցել նախապես: Մենք կանցկացնենք մեր ներքին հետաքննությունը` ճշգրիտ պատճառները պարզելու համար», – ասաց «Energo Pro Georgia»-ի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Ավթո Դվալիշվիլին:
Արդյո՞ք հանգուցյալը մենակ է եղել բարձրավոլտ աշտարակների մոտ, թե նրա հետ ընկերության այլ աշխատակիցներն էլ են գտնվել, դեռ չի հստակեցվում: