
Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը անցկացնում է դպրոցական մարզական օլիմպիադա:
Օլիմպիադայի շրջանակներում մինիֆուտբոլի խաղերին մասնակցեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետի 12 թիմեր:
Լարված պայքարում եզրափակիչ դուրս եկան Նինոծմինդա քաղաքի թիվ 2 և Փոքր Խանչալի գյուղի դպրոցները, իսկ արդյունքում հաղթանակ տարավ Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցի թիմը, որը կմասնակցի Ախալցիխեում կայանալիք շրջանային տուրին:
Դպրոցական օլիմպիադայի նպատակն է առողջ ապրելակերպի սերմանումը աճող սերնդի շրանում: Օլիմպիադայի նախնական փուլին կարող են մասնակցել բոլոր դպրոցականները անկախ իրենց մարզական տվյալներից:
Նյութի մանրամասները լսեք Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցի ուսուցիչ Մամիկոն Սահակյանի հետ մեր զրույցում.