
Հոկտեմբերի 21-24-ը Վրաստանի տարածքում տաք և առանց տեղումների եղանակ է սպասվում: Օդի ջերմաստիճանը կտատանվի 20-25 աստիճան տաքության սահմաններում: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Մայրաքաղաք Թբիլիսիում ևս առանց տեղումների եղանակ կլինի, օդի ջերմաստիճանը կկազմի 22-24 աստիճան տաքություն:aliq.ge