
Վրաստանի ԿԳ, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսել է աշխատել օրենսդրական փոփոխությունների նախագծի վրա, ըստ որի ուսանողներին հնարավորություն կտրվի աշխատել դպրոցներում որպես ուսուցիչների օգնական:
Խորհրդարանի ԿԳ, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նախագահ Մարիամ Ջաշիի խոսքով, դպրոցներում ուսուցիչների օգնականի պրակտիկան կներմուծվի 2020-2021 ուսումնական տարում:
Օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանին կներկայացվի մինչև աշնանային նստաշրջանի ավարտը: Պատգամավորի խոսքով, նախաձեռնության համաձայն, ուսանողները կունենան ստաժորի կարգավիճակ և դպրոցներում կաշխատեն 2 տարի՝ առանց վարձատրության:
«Սա շատ կարևոր նախաձեռնություն է, որը կօգնի ընդհանուր կրթական համակարգին, որպեսզի երիտասարդ, մոտիվացված անձինք հետաքրքրվեն կրթական համակարգում մասնագիտական կարիերա սկսելով»,- հայտարարել է Ջաշը:
Նախնական տվյալներով ծրագրին մասնակցել կկարողանան բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողները:aliq.ge