Վրաստանի ժողովրդական պաշտպանը այցելել էր Ախալքալաք

Վրաստանի ժողովրդական պաշտպանը այցելել էր Ախալքալաք

Առաջին անգամ աշխատանքային այցով Ջավախք էր ժամանել Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան:

Նինո Լոմջարիան Ախալքաաքի ժողովրդական պաշտպանի գրասենյակում հանդիպում ունեցավ ոչկառավարական կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին հարցեր՝ կապված կրթության հասանելիության, 4+1 ծրագրի, վրաց լեզվի ուսուցման, խտրականության դեպքերի, ոստիկանության հետ խնդիրների, ընտանեկան բռնության, ընտրակաշառքների և ընտրական գործընթացներում կանանց մասնակցության մասին:

Ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները խոսեցին 4+1 ծրագրի դրական և բացասական կողմերի մասին: Խոսվեց նաև այն մասին, որ դպրոցների տնօրենները աշխատանքի են ընդունում իրենց ծանոթ-բարեկամներին, ովքեր շատ անգամ չունեն համապատախան որակավորում: Ներկները նաև բարձրաձայնեցին դասագրքերի որակի մասին, երկաքաղաքացիության և դրանից բխող հողերի սեփականաշնորհման հետ կապված խնդիրների մասին:

Վրաստանի ժողովրդական պաշտպանը լսեց բոլոր խնդիրների մասին և խոստացավ ուսումնաիրել դրանք և համապատասխան մարմիններին խորհրդատվություն տրամադրել:

Մանրամասների մասին լսեք Վրաստանի ժողովրդական պաշտպանի հետ մեր զրույցում.



Opinion, pooling and voting