Օրոջալար գյուղ տանող նոր ասֆալտապատված ճանապարհին ճաքեր են առաացել

Օրոջալար գյուղ տանող նոր ասֆալտապատված  ճանապարհին ճաքեր են առաացել

Օրոջալար գյուղ տանող ճանապարհը, որը վերանորոգվել էր մեկ ամիս առաջ, արդեն հասցրել է շարքից դուրս գալ: Մասնավորապես ճաքեր են հայտնվել անտառաեզրի հատվածում:

Հիշեցնենք, որ ասֆալտապատող ընկերությունը խոստացել էր, որ ասֆալտը ունենալու է երկու տարվա երաշխիք և այդ ընթացքում պարտավորվել էր վերացնել առաջացած թերությունները:

Քաղաքապետարանի Վերահսկողական ծառայությունից մեզ հայտնեցին, որ տեղեկացրել են ասֆալտապատումն իրականացրած ՛՛Ջավախավտոգզա՛՛ ընկերությանը և պահանջել հանել ճանապարհի այդ հատվածի ասֆալտը և փոխարենը նորը լցնել:

Հիշեցնենք, որ ասֆալտապատվել էր 3,640 մետր ճանապարհ, որի համար ծախսվել էր մի փուլում 500 000, իսկ մյուս փուլում՝ 631 579 լարի գումար:



Opinion, pooling and voting