Բնական գազի սակագինը կարող է սահմանվել ոչ թե յուրաքանչյուր տարվա համար, այլ երեք տարի ժամկետով: Այս մասին հայտարարել է Վրաստանի Էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիան: Նրա խոսքով, օրենսդրությունը թույլ է տալիս, որպեսզի գազի սակագինը որոշվի երեք տարի ժամկետով:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի և ջրի սակագներին, Նարմանիան չի բացառել, որ 2020 թվականին հնարավոր է այն բարձրանա:
«Եթե այսպես շարունակվի, ՀԷԿ-եր չկառուցվեն և ներկրումն ավելանա, չի բացառվում, որ անհրաժեշտություն լինի վերահաշվարկել հաջորդ տարվա սակագինը մինչև 2020 թվականի վերջը»,- հայտարարել է Նարմանիան:aliq.ge