Պուշկին և Քութաիսի փողոցները կունենան կոյուղու համակարգ

Պուշկին և Քութաիսի փողոցները կունենան կոյուղու համակարգ

Արդեն մի քանի օր է, ինչ ՛՛ვერძი՛՛ շինարարական ընկերությունը սկսել է Նինոծմինդա քաղաքի Քութաիսի և Պուշկին փողոցների 150 մետրանոց հատվածում կոյուղագծերի անցկացման աշխատանքները:

Քութաիսի փողոցում աշխատանքներն ավարտված են և այսօր իրականացվելու են հողի հարթեցման աշխատանքները: Ինչ վերաբերում է Պուշկին փողոցին, ապա այստեղ աշխատանքները կավարտվեն 4 օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ այս երկու փողոցներում կոյուղագծերի անցկացման համար մունիցիպալ բյուջեից հատկացվել էր 50 հազար լարի, իսկ մրցույթը շահել էր ՛՛ვერძი՛՛ շինարարական ընկերությունը 44,432 լարիի դիմաց:

Մանրամասների մասին մեզ տեղեկություններ տրամադրեց “ვერძი” ընկերության աշխղեկ Բասիկ Մամուլաշվիլին.