Հանդիպում կանանց սենյակում. Քննարկվեցին բազում հարցեր

Հանդիպում կանանց սենյակում. Քննարկվեցին բազում հարցեր

Հոկտեմբերի 22 -ին Նինոծմինդայի քաղաքապետարանի կանանց սենյակում տեղի ունեցավ հանդիպում ՝ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի եւ քաղաքապետարանի ներկայացուցիչների միջեւ:

Ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի քարտուղար եւ գործավար Բելլա Օսիպովան ով ներկայացնում է Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակը նշեց. «Մենք երկու տարին մեկ անգամ անցկացնում ենք մոնիթորինգ թե ինչպես պետք է իրագործվի ռազմավարական պլանը, այցելում ենք Վրաստանի տարբեր տարածաշրջաններ եւ տեղում ծանոթանում  իրագործման աշխատանքներին: Մեր առաջին այցը մոնիթորինգի շրջանակներում սկսվում է Նինոծմինդայից: Այսօր մենք հանդիպեցինք քաղաքապետի, փոխքաղաքապետի, եւ սակրեբուլոյի ներկայացուցիչների հետ, մեր հանդիպմանը ներկա էին նաեւ մշակույթի ոլորտի պատասխանատու անձիք: Մոնիթորինգի խումբը կազմված է 10 հոգուց, դրանք այն մարդիկ են ովքեր հավաքում են տեղեկատվություն տարբեր ուղություններով՝ լինի դա կրթություն, մշակույթ, լրատվամիջոց, տարածաշրջանային զարգացում եւ այլն…: Փորձում ենք տեսնել ուժեղ եւ թույլ կողմերը, եթե կան ինչ – որ հարցեր որոնց հարկավոր է ավելի շատ ուշադրություն դարձնել պատրաստում ենք հաշվետվություն ու ուղարկում պետական հաստատություններ, այն հասցեատերերին ովքեր պատասխանատու են տվյալ գործում»:

Մանրամասները՝ ռեպորտաժում.