
Օսլոյում զինված տղամարդը առևանգել է շտապ օգնության մեքենան և մխրճվել քաղաքացիների մեջ: Տուժել է մի քանի մարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս: Նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Ականատեսների խոսքով, առևանգելը եղել է ռազմական հագուստով և, հավանաբար, կրել է զրահաբաճկոն: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է տղամարդուն:
Տեղի ունեցածի այլ մանրամասները դեռևս հայտնի չեն: Իրավապահաները հայտարարում են, որ շտապ օգնության մեքենան առևանգել են այն ժամանակ, երբ այն գտնվում էր ավտովթարի տեղում:1tv.ge