Վրաստանում վեցերորդ և տասներորդ դասարանցիները քննություն կհանձնեն: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննությունների ձևաչափը թեև դեռևս վերջնական որոշված չէ, սակայն հայտնի է, որ 2020 թվականին արդեն տասներորդցիները քննություն կհանձնեն:
ԿԳՄՍ փոխնախարար Իրինա Աբուլաձեի կարծիքով այս քննությունները կօգնեն աշակերտներին դպրոցն ավարտելուց երկու տարի առաջ արդեն հասկանալ իրենց ընդունակություններն ու հետագայում ճիշտ ընտրություն կատարել։
«Մենք աշխատում ենք թեստային մոդելի վրա, որով քննություններ կհանձնեն վեցերորդ դասարանում՝ տարրական կրթության վերջում, և տասներորդ դասարանում։ Քննության նպատակն այն է, որ տասներորդ դասարանում սովորող աշակերտը կարողանա գնահատել իր ուժեղ կողմերը և վաղ տարիքում որոշում կայացնել հետագա ընտրության հետ կապված», — ասել է Իրինա Աբուլաձեն:aliq.ge