Հոկտեմբերի 1-ից մինչև այսօր տուգանվել է մոտ 2000 տաքսու վարորդ

Հոկտեմբերի 1-ից մինչև այսօր տուգանվել է մոտ 2000 տաքսու վարորդ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ հոկտեմբերի 1-ից մինչ այսօր տուգանվել է մոտ 2000 տաքսու վարորդ՝ տաքսի վարելու թույլտվություն չունենալու համար։

Մայրաքաղաքի կառավարման նիստին Կալաձեն նշել է, որ 2000-ից 700-ը տուգանվել է հենց հոկտեմբերի 1-ին:

Նրա խոսքով՝ տաքսիստների համար տուգանքները կշարունակվեն, քանի դեռ առանց թույլտվության են:

«Խորհրդարանի հետ համատեղ որոշում ենք կայացրել, որ հոկտեմբերի 1-ին տուգանվածները համաներում ստանան և ազատվեն տուգանքի վճարումից: Սակայն, հոկտեմբերի 1-ից հետո տուգանված բոլոր տաքսիստները, ովքեր խախտում են մեր կանոնակարգը և քաղաքացիներին խախտումներով են մատուցում ծառայություններ, ստիպված կլինեն տուգանքներ վճարել», — ասել է Կալաձեն:

Մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումների համաձայն՝ տաքսիները բոլորը հետզհետե պետք է համապատասխանեն A դասի:

Ըստ քաղաքապետարանի ընդունած որոշման, (որը, ի դեպ, վերաբերում է ոչ միայն տաքսիներին, այլ նաև հասարակական տրանսպորտին) Թբիլիսիում տաքսիները պետք է գրանցված լինեն և անցնեն տեխզննում: Ղեկը պետք է լինի միայն ձախակողմյան և մեքենան պետք է 4 դուռ ունենա:aliq.ge