Վարորդական իրավունքը դեռ հասանելի է 17 տարեկանների համար

Վարորդական իրավունքը դեռ հասանելի է 17 տարեկանների համար

Վարորդական իրավունք ստանալու համար նոր օրինագիծ է ներկայացվել, որը պետք է ընդունի խորհրդարանը։ Օրինագիծը ներկայացվել է խորհրդարան, սակայն դեռ չի դրվել քննարկման։ Ըստ այդմ, քննության ձևը և վայրը անփոփոխ են։

Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության 17 տարեկանում հնարավոր չի լինի «В» և «А1» կարգի վարորդական իրավունքի վկայական ձեռքբերել: Օրինագիծը ներկայացվել է խորհրադարան, սակայն դեռ հաստատված չէ։

Սպասարկման գործակալությունից տեղեկացանք, որ քննության և՛ վայրը, և՛ տարիքը դեռ անփոփող է։ Ճանապարհի անվտանգության ապահովաման համար խորհրդարան ներկայացված օրինանախագծի քննարկումը դադարեցված է։

“Ներկա դրությամբ օրինանախագիծը հաստատված չէ, այդ իսկ պատճառով էլ քննություն հանձնելն ընթանում է նույն հունով, ինչ մինչ հիմա։ 17 տարեկան անձիք, ինչպես առաջ հիմա էլ նույն ձև կարող են հանձնել քննություն”, – ասացին սպասարկման գործակալությունից։

Տեղեկանալու համար, թե երբ կհաստատավի օրինանախագիծը դիմեցինք խորհրդարան։ Այնտեղից մեզ տեղեկացրին, որ կոնկրետ օր չի ներկայացված։

“Այո, օրինագիծը ներկայացված է, սակայն դեռ չի քննարկվել։ Օրինագծի մեջ ոչ միայն ներկայացված է վարորդական իրավունքի հանձման փոփոխություններ, այլ ընդհանուր ճանապարհի անվտանգության ապահովման համար”, – ասացին խորհրդարանից։

17 տարեկան անձիք կարող են քննության ներկայանալ կա՛մ ծնողների հետ, կա՛մ ծնողի նոտարական համաձայնությունը հաստատող փաստաթղթով։

Այսպիսով Ձեզ ենք ներկայացնում վարորդական իրավունք ստանալու տարիքային սահմանը ըստ կատեգորիաների։

“A” կարգի վարորդական իրավունքի քննություն կարող են հանձնել 24 տարեկանից։ Նույն կարգի վարորդական իրավունքի քննություն կարող են տալ 21 տարին բոլորած անձիք, միայն այն դեպքում, եթե մինչ “A” կարգ ստանալը,
ոչ պակաս, քան 2 տարի առաջ ստացել է „A1“ կարգի վարորդական իրավունք։
“A1” կարգը՝ 17 տարեկանից։
“B” կարգը՝ 17 տարեկանից,
“B1” կարգը՝ 16 տարեկանից,
“BE”՝ 18 տարեկանից,
“C” կարգ՝ 21 տարեկանից,
“C1” կարգը 18 տարեկանից,
“CE” կարգը 21 տարեկանից
“C1E” կարգը 18 տարեկանից,
“D” կարգը 24 տարեկանից,
“D1” կարգը 21 տարեկանից,
“DE” կարգը 24 տարեկանից,
“D1E” կարգը 21 տարեկանից,
“T” կարգը 17 տարեկանից,
“S” կարգը 18 տարեկանի
“TR” կարգ 21 տարեկանից։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 20-ից վարորադական իրավունքի տեսական քննությունների գրանցումը հասանելի Է էլեկտրոնային եղանակով։ Դուք կարող եք գրանցվել Սպասարկման գործակալության կայքում, կամ նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներով։

Փոփոխվել է վարորդական վկայական ստանալու նվազագույն տարիքը, 17-ից դարձել է 18 տարեկան
Վարորդական իրավունք ստանալու քննության գրանցումն առցանց կլինի
Վարորդական վկայական ստանալու տարիքը փոխվում է