Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկությամբ, հանրային դպրոցների մոտ 30 000 մանկավարժ արդեն ստացել է ավելացած աշխատավարձ:
«Կրթության համակարգի համալիր բարեփոխման շրջանակներում միջնակարգ կրթության որակի բարելավման նպատակով դպրոցներում իրականացվում են բազմաթիվ փոփոխություններ: Նախարարության մարտավարությամբ, ուսուցչի մասնագիտությունը պետք է դառնա ամենահեղինակավոր և գնահատված, որը տարբեր միջոցառումների հետ մեկտեղ ենթադրում է նրանց իրավասության և վարձատրության ավելացում:
2019 թվականի հոկտեմբերից սկսվել է մանկավարժների վարձատրության ավելացման գործընթացը, որը շարունակվելու է անդադար և 2022 թվականի ուսուցչի աշխատավարձը կազմելու է միջինը 1500-1800 լարի (504-605 դոլլար):
Նախնական փուլում, մոտ 30 000 ավագ, առաջատար և մենթորի կարգավիճակ ունեցող մանկավարժների աշխատավարձը, որոնք ունեն առնվազն 15 դասաժամ, արդեն ավելացել է 150 լարիով (50 դոլլարով)»,- հայտարարում են կրթության նախարարությունում:
Նախարարության տվյալներով, 2019 թվականի ամռանը մոտ 8 400 ուսուցիչ փոխել է կարգավիճակը, այդ թվում՝ ավելի քան 5 700-ը ստացել է ավագ ուսուցչի կարգավիճակ:
Լիարժեք դասաժամերի դեպքում, ըստ կարգավիճակի, ուսուցչի աշխատավարձը բաշխվում է հետևյալ կերպ.
Մանկավարժները, որոնք ունեն 15 դասաժամից պակաս, համապատասխան հարաբերակցությամբ նրանց աշխատավարձը ավելացել է 100 լարիով (33 դոլլարով):
«Այն բանից հետո, երբ մանկավարժի կարգավիճակը կբարձրանա, նա մինչև տարեվերջ կսկսի ստանալ ավելացած աշխատավարձ»,- հայտարարում են կրթության նախարարությունում:1tv.ge