Վրաստանը համաձայնել է օպտիմալացնել բեռնափոխադրումների գները

Վրաստանը համաձայնել է օպտիմալացնել բեռնափոխադրումների գները

Վրաստանի, Բելառուսի, Ադրբեջանի և Ուկրաինայի տրանսպորտային ոլորտի ներկայացուցիչները պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը կօպտիմալացնի Չինաստանից Եվրոպա երկաթուղով և ծովով ապրանքների բեռնափոխադրման սակագները:

«Աշխատանքային խմբում կընդգրկվեն կոնկրետ ոլորտների մասնագետներ: Այսօր, փաստորեն, նավահանգիստներն ու երկաթուղիներն ունեն իրենց սեփական սակագները: Մենք պետք է համատեղենք մասնավոր և հանրային ծառայությունները մեկ պլատֆորմի տակ և անցում կատարենք առանց փաստաթղթերի ապրանքների տեղափոխմանը՝ օգտագործելով միայն համակարգչային տեղեկատվությունը: Դա, ի վերջո, կնվազեցնի բեռնափոխադրումների ժամանակն առնվազն 20%-ով, ինչպես նաև կօպտիմալացնի միջանցքների ծախսերը: Հարցի շուրջ առայժմ միայն պայմանավորածություն է ձեռք բերվել Ադրբեջանի, Ուկրաինայի և Բելառուսի հետ», –  ТАСС-ին  հղում անելով ՝հայտարարել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունում:

Աղբյուրը կոնկրետ ժամկետներ չի նշել աշխատանքային խմբի աշխատանքները սկսելու համար, հույս է հայտնել, որ առաջիկայում Բուլղարիան, Ռումինիան և Ղազախստանը կմիանան նախաձեռնությանը:shantnews.am