Արդեն մի քանի օր է մեկնարկել է Գոնդուրայի գյուղական համայնքի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները:
Ասֆալտապատումը մեկնարկել է երկաթուղու մոտակայքից և ընթանում է դեպի Մամզարա գյուղ: Ասֆալտապատումն իրականացնում է ՛՛Ջավախավտոգզա՛՛ ճանապարհաշինական ընկերությունը:
Ներկայումս ընթանում է առաջին շերտի ասֆալտապատումը: Նախագծով նախատեսվում է ասֆալտապատել 3 330 մետր ճանապարհ (կենտրոնական ճանապարհից մինչև Մամզարա գյուղը ներառյալ), որի համար կծախսվի 1.720 720 լարի գումար: Ֆինանսավորումը իրականացվել է Վրաստանի ճանապարհային վարչության կողմից: