
Հոկտեմբերի 24-ին կայացավ Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասի մինի մարզադաշտի բացման արարողությունը:
Բացման արարողությանը մասնակցում էր մունիցիպալիտետի ղեկավարությունը: Բացման արարողությունից հետո կայացավ առաջին խորհրդանշական հանդիպումը Մեծ և Փոքր Խանչալիների թիմերի միջև:
Հիշեցնենք, որ մինի մարզադաշտի կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2017 թվականից: Շինաշխատանքներն իրականացրել է Ռազմիկ Ղումաշյանին պատկանող ընկերությունը, որոնց համար ծախսվել է 80 հազար լարի: Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի, սպորտի, կրթության և տուրիզմի զարգացման ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանն էլ նշեց, որ այսուհետև ֆուտբոլային հանդիպումները կանցկացվեն հենց այս մարզադաշտում:
Մանրամասները լսեք նյութում.