Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը առաջիկա օրերին: Արդեն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, օրվա կեսից արևի ակտիվության աճ կնկատվի, որը հոկտեմբերի 25-ին կվերաճի G1 մակարդակի մագնիսական փոթորկի: Հաջորդ երկու օրերին՝ հոկտեմբերի 26-ին և 27-ին, գեոմագնիսական իրավիճակը դեռ լարված կլինի: Եվ միայն հինգերորդ օրը՝ հոկտեմբերի 28-ին, Արևի ազդեցությունը նկատելիորեն կնվազի:
Այս ժամանակահատվածում հատկապես ուշադիր պետք է լինեն օդերևութաբանական կախվածություն, հիպերտոնիա և սրտանոթային համակարգի հետ խնդիրներ ունեցող անձինք: Իմանալով այս ինֆորմացիան, մարդիկ կկարողանան ինչ-որ չափով պաշտպանվել օրգանիզմի վրա արևի բացասական ազդեցությունից և նախապես պատրաստ կլինեն գեոմագնիսական խանգարումների ժամանակ ինքնազգացողության հնարավոր վատթարացմանը:
Հոկտեմբեր ամսվա համար կանխատեսվել էին մի քանի մագնիսական պայթյուններ և փոթորիկներ:
Փոքր մագնիսական տատանումներ դիտվել են ամբողջ հոկտեմբերին՝ 2-ին, 6-ին, 15-ին և 27-ին:
2019-ի հոկտեմբերին լուրջ մագնիսական փոթորիկներ սպասվում են ամսվա վերջին՝ 24-ին, 25-ին և 26-ին: 1in.am