Ակտիվորեն ընթանում է Հայաստան տանող ճանապարհի շինարարությունը

Ակտիվորեն ընթանում է Հայաստան տանող ճանապարհի շինարարությունը

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվությամբ, միջազգային նշանակության Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի 14,6 կմ-անոց հատվածում ակտիվորեն վերանորոգման աշխատանքներ են ընթանում:

Աշխատանքներն իրականացվում են Գորելովկա և Ժդանովական գյուղերում՝ հասնելով մինչև Հայաստանի հետ սահման:

Այս պահին ընթանում է ասֆալտբետոնե մայթերի շինարարությունը: Ծրագրի համապատասխան, նախատեսված է վնասված ճանապարհի ամբողջական վերականգնում, կվերականգնվի 3 երկաթբետոնե կամուրջ և ջրատարներ:

Ինչպես նշվում է դեպարտամենտի հայտարարությունում նշված ճանապարհից օգտվում են ինչպես տեղի բնակիչները, Հայաստանի ուղղությամբ շարժվող ավտոմեքենաները, այնպես էլ իրականացվում են տարանցիկ երթևեկություններ:

Ծրագիրը ֆինանսավորվում է պետական բյուջեից, արժեքը կազմում  է 13 808 673 լարի:aliq.ge