Վրաստանի կրթության և գիտության նախարարության «Իմ առաջին համակարգիչը» ծրագրի շրջանակներում Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում, գերազանց առաջադիմություն ունեցող 211 աշակերտի անհատական համակարգիչներ կտրվեն:
Հոկտեմբերի 24-ին՝ Բորջոմիում, Սամցխե-Ջավախքի մունիցիպալիտետների մասշտաբով, անցկացվեց դպրոցների լավագույն աշակերտների պարգևատրման միջոցառումը:
Տարածաշրջանում 211 աշակերտներ անհատական համակարգիչներ են ստացել Կրթական և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալության ներկայացուցիչների կողմից:
Այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետի 12 դպրոցների 39 աշակերտ ստացան համակարգիչ `գերազանց առաջադիմության համար:
Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցից համակարգիչ ստացան 3 աշակերտ , թիվ 2 դպրոցից՝ 2 աշակերտ, թիվ 3 դպրոցից՝ 8 աշակերտ: Գանձա գյուղի թիվ 2 դպրոցից՝ 7 աշակերտ, Մ.Արագյալ գյուղի դպրոցից` 3 աշակերտ, Մ.Խանչալի գյուղի դպրոցից `3 աշակերտ, Հեշտիա գյուղի թիվ 1 դպրոցից` 2 աշակերտ, Հեշտիա գյուղի թիվ 2 դպրոցից `3 աշակերտ: Գորելովկա գյուղի թիվ 2 դպրոցից `3 աշակերտ, Դիլիֆ գյուղի դպրոցից` 3 աշակերտ, Օրլովկա գյուղի դպրոցից `1 աշակերտ, իսկ Սպասովկա գյուղի դպրոցից` 1 աշակերտ: