Բարձր ծառերը վտանգավոր են Ուչմանա գյուղի բնակիչների համար

Բարձր ծառերը վտանգավոր են  Ուչմանա գյուղի բնակիչների համար

Հոկտեմբերի 25 -ին NOR ռադիոկայան էր դիմել Ուչմանա գյուղի բնակիչը:

Խնդիրն այն է, որ բնակչուհի Ն.Խաչատրյանի տան բակում գտնվում է մի քանի բարձր ծառ, որոնք ուժեղ քամու հետեւանքով կարող են կոտրվել և ընկնել մոտակա տների վրա:

Հարեւան Ռաֆիկ Շահինյանը նշեց. <<Ես 70 տարեկան եմ, չեմ կարող եւ չունեմ հնարավորություն բարձրանալ ու կտրել ծառերը>>:
Շահինյանի խոսքով՝ հարկավոր չէ ամբողջովին կտրել ծառերը, միայն վերեւի մասը թող կտրեն մինչեւ էլէկտրական լարերի բարձրությանը, որպեսզի վտանգ չներկայացնեն:

Ն.Խաչատրյանը նույնպես դեմ չէ, որ ծառերի վերեւի մասը կտրվի, որպեսզի վնաս չհասցնեն ոչ մեկին:

Շահինյանը մեզ հայտնեց որ արդեն 2 շաբաթից ավել է դիմել են գյուղի լիազորին, սակայն դեռևս ոչ մի արձագանք:

Մենք հեռախոսազրույց ունեցանք Հեշտիայի համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ, նրա խոսքով՝ օրենքով չի թույլատրվում կտրել ոչ մի ծառ, բայց տվյալ հարցի մասին նա տեղեկացված է եւ տեղեկացրել է տեղական ինքնակառավարման մարմիններին, եւ քանի որ չի թույլատրվում կտրել ծառերը՝ ներկա պահին գտնվում են սպասողական վիճակում, որովհետեւ չունեն համապատասխան տեխնիկա բարձրանալու տվյալ ծառերի գագաթ:

Մանրամասները՝ ռեպորտաժում.