Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չի ցանկանում, որ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին կալանավորեն, սակայն նաեւ չի բացառում, որ նման բան կարող է տեղի ունենալ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետը, ով այս պահին գտնվում է Իսրայելում:
«Սահակաշվիլին պատասխանատու անձ է եղել եւ անձամբ է որոշումներ կայացրել: Ես չեմ ուզում, որ նրան կալանավորեն, բայց ոչինչ չեմ բացառում: Գոյություն ունի դատախազություն, դատարան եւ բոլորը հավասար են օրենքի առջեւ: Ես մտադիր չեմ նրանց հետ բանակցություններ վարել»,-ասել է Իվանիշվիլին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ Վրաստանի արդարադատության նախարարությունը, վարչապետը եւ գլխավոր դատախազը ավելի վաղ բազմաթիվ անգամ հայտարարել են, որ Սահակաշվիլիին կարող են հրավիրել հարցաքննության՝ տարբեր գործերի շրջանակներում:
news.am